«Հայ հանճարները նման կեղնին»
Նմանատիպ
– Վիլյամ Սարոյանին տեսակցելեն առաջ ծանոթներես մեկն ընձի մեհատըմ խաղալիք ատրճանակ նվիրեց,- պատմում է Շիրազը,- «Կտանիս պիճիկիդ, Վանանդիդ կուտաս»,-ըսավ: Իսկական ատրճանակ էղնիր, կդնեի ափիս մեջ, ափս կլցներ, պլպլան, սիրուն բան ըմ էր: Գցեցի գրպանս:
Էկան ըսին, թե Սարոյանը քեզի կսպասե: Գնացի: Գիտեի, թե եվրոպացու նման կեղծավոր, խորամանկ մեկ ըմ կեղնի. աշենք ի՞նչ կըսե: Սխալվեցի: Մասիսակերտ նահապետի նման տեղեն բանձրցավ, ընձի իր զորեղ բազուկներու մեջ առավ ու սեղմեց կրծքին Վարդանի ուժով: Վրայեն հանճարահոտ կուգար, շարժուն, պսպղուն աչքերեն բնության բարությունը կթափվեր: Թվաց, թե Խորենացու հետ եմ նստե զրույցի` հայ հանճարները նման կեղնին: Երկար զրույցեն ու ծանոթանալեն վերջը հարցրեց, թե ինչպե՞ս կվերաբերվին հետս: Ըսեցի` «ըշտը ժողովուրդս կսիրե, թշնամիներս կհալածեն»: Հետաքրքրվեց, թե հալածելու դեպքում ի՞նչըխ կպաշտպանվիմ: Ես գրպանես հանեցի խաղալիքն ու պահեցի աչքերի առաջ: Կարծեց իսկական ատրճանակ է, հավատաց:
– Հատըմ էլ ես ունիմ,- ըսավ,- հոն թողած իմ:
Մտքումս ծիծաղեցի ու առավել ևս համոզվեցի, որ Վիլյամը եվրոպացի չէ, հավատապահ ու հանճարեղ հայ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում