Ապրիլի 23-ին հանրային հավաք և ջահերով ավանդական երթ

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախաշեմին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես են եկել հայտարարությամբ’ Հայաստանի բոլոր երիտասարդներին հրավիրելով մասնակցել ջահերով ավանդական երթին: Հայտարարության տեքստը’ ստորեւ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:

Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը։ Սիրելի’ երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը:

Ջահերով երթի կազմակերպչական հանձնախմբի հեռախոսահամարն է’ 010- 52-39-84

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում