Վրաստանում նախագահական լիազորությունները սահմանափակող օրենքը ընդունվել է

Վրաստանի խորհրդարանը մարտի 25-ին երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է նախագահի լիազորությունների սահմանափակման սահմանադրական փոփոխությունները: Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու նախագծի օգտին քվեարկել են 114 պատգամավորներ: Վրաստանի խորհրդարանը 150 պատգամավոր ունի, սակայն երեք մանդատ առայժմ թափուր են: «Վրացական երազանք» ու նախագահամետ, ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժումը» փոփոխությունների շուրջ փոխհամաձայնության էին եկել անցած շաբաթ: Փոփոխությունները սահմանափակում են նախագահի լիազորությունները կառավարության կազմի ցրման եւ մի շարք այլ հարցերում:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Վրաստանի նախագահի կողմից ստորագրվելուց եւ «Օրենսդրական տեղեկատու»-ում հրապարակվելուց հետո:
Քվեարկության ավարտից հետո խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, թե փոփոխությունների ստորագրումից հետո մեծամասնությունը պատրաստ է խորհրդարանի ամբիոնը ելույթի համար տրամադրել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում