Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի շրջանակներում միջոցառում է կազմակերպվել Լիբանանում

Մարտի 25-ին Բեյրութում ՀՀ դեսպանությունը Լիբանանի մշակույթի նախարարության եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ «Դեմիրճյան» կենտրոնում կազմակերպեց դասական երաժշտության երեկո՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հնչեցին Ռախմանինովի, Դեբյուսիի, Շումանի, Պիացոլլայի, Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դեսպաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում