ՄԱԿ-ը դուրս է բերում իր անձնակազմը Սիրիայից

ՄԱԿ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, իր միջազգային անձնակազմի մի մասը ժամանակավոր տարհանում է Սիրիայից: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:Այս ամենը կարող է ազդանշան հանդիսանալ Սիրիայում ռազմական գարծողություները նոր զարգացումների վերաբերյալ:

Կազմակերպության մամուլի խոսնակ Մարտին Նեսիրկին լրագրողներին հայտնել է, որ մարտի 24-ին և 25-ին ռումբեր են ընկել Դամասկոսի այն հյուրանոցի շրջակայքում, որտեղ ապրում են ՄԱԿ աշխատակիցները: Ռումբից բռնկված կրակը վնասել է շենքը և մի քանի մեքենա, այդ թվում և ՄԱԿ մեքենան:

«ՄԱԿ անվտանգության ապահովման թիմը գնահատել է իրավիճակը և որոշել ժամանակավորապես կրճատել Դամասկոսում միջազգային աշխատկազմի ներկայությունը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Մենք փնտրում ենք առավել ապահով վայրեր»,-ասել է Նեսիրկին՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ը ավելի մեծ նշանակություն է տալիս իր տեղացի և միջազգային աշխատակիցների անվտանգությանը:

Կազմակերպության աշխատակազմի մեծ մասը ժամանակավորապես Դամասկոսից տեղափոխվում է Բեյրութ և Կահիրե, իսկ տեղի աշխատակիցները ժամանակավոր աշխատելու են տնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում