Ր. Հովհաննիսյանին ուղղված առաջարկը ռացիոնալ էր և պետք է օգտագործել այս պահը

«Այսօր և իշխանութունը և ընդդիմությունը պետք է ուժ ունենան համախմբվել և լուծում գտնել ներկայիս իրավիճակը հաղթահարելու համար», – այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված առաջարկը ռացիոնալ էր և պետք է օգտագործել այս պահը՝ հանգուցալուծման ճանապարհները լուծելու համար:

Ըստ բանախոսի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը որևէ կապ չունի ներկա իրավիճակի հետ: Հովհաննես Սահակյանի խոսքով՝ իշխանություները պատրաստ են գնալ Ընտրական օրենսգրքի նոր բարեփոխմանը:

«Հանրապետական կուսակցությունն այս քսան տարիների ընթացքում ունեցավ առանցքային դեր: Նա աշխատեց տարբեր կոալիցիայի շրջանակներում, թեև կոալիցիաները փլուզվում էին: Նա շարունակում է քննադատությունը, բողոքը վերցնել իր վրա: ԱԺ ընտրությունները բավական թափանցիկ էին և միջազգային բոլոր կառույցները դա այնպես գնահատեցին: Որոշ փոփոխություններ նախագահական ընտրություններից առաջ կատարվեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի քվե է հավաքել, քան Լևոն Տեր Պետրոսյանը, բայց դա չի նշանակում, որ Ազգային Ժողովում «Ժառանգությունը» պետք է ունենա այնքան պատգամավոր, որ ժողովուրդը նրան վստահի: Այսօր նա կարողացավ կոնսոլիդացնել ընդդիմությանը և իր ճիշտ քաղաքականության շնորհիվ կարող է դառնալ դրա առաջնորդը», – ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում