Հիմա պարզապես դիրքային պայքար է գնում, որի ելքը կորոշվի մոտակա օրերին

Ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը սխալներ թույլ չեն տալիս, որոնք կհանգեցնեք ուժի կիրառման: Այսօր այս մասին հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Վերջինս դժվարացավ ինչ որ կեպ մեկնաբանել հետընտրական զարգացումներն ու երկխոսությունները:

Պատգամավորի խոսքով’ հիմա պարզապես դիրքային պայքար է գնում, որի ելքը կորոշվի մոտակա օրերին:

Այն հարցին, թե արդյոք ռեալ քայլեր, ռեալ պահանջներ կա՞ն, Լյովա Խաչատրյանը նշեց, թե խոսքը պահանջի մասին չէ: «Մեկը մի բան է ասում, մյուսը մի բան կասի, կոնկրետ կլինի, երբ համաձայնություն լինի»,- ասաց պատգամավորը:

Ըստ Լ. Խաատրյանի’ ժողովուրդը էլ չի ուզում այսպես ապրել:
«Ժողովուրդն արդեն ճշտով ուզում է ապրի Սահմանադրությամբ ու օրենքներով: Ժառանգությունն էլ, Րաֆֆին էլ սխալ բան թույլ չեն տալիս, «պրոմոխ» թույլ չեն տալիս, նստել են, երգում են, պարում են, հաց չեն ուտում, սխալ չեն թույլ տալիս, որ գան սրբեն հրապարակը»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում