«Շուշի». Գուսան Հայկազուն

Անառիկ ամրոց,հպարտ իմ Շուշի,
Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ
Շուտով կլինեն դռներիդ առաջ: 

Գիս սարի կողմից հենց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետև չենք ներելու մենք:

Հրաման տվեց Կոմանդոսը քաջ,
Լույսը չբացված գրոհենք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսոր պետք է մենք Շուշին ազատենք: 

Ելան քաջերը, կռիվներ ահեղ
Եվ հաղթանակներ` մեծ ու փառահեղ;
Ամբողջ հայության իղձը կատարվեց,
Հայի սիրելի Շուշին ազատվեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում