Մանր-մունր պաշտոններ ունենալու խնդիր դնելով` հարց չի լուծվի

Ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ մյուսները ռեալ չեն ասում, թե ինչ պետք է անեն, որ Հայաստանը չդատարկվի: Այսօր այս մասին հայտնեց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

«Ինչ ուտոպիա է մի քանի պաշտոն վերցնելով արմատական փոփոխություններ իրականացնել: Ուզում եք լուրջ գործ անել, փորձեք հասնել նրան, որ խորհրդարանում ձևավորվի երկրորդ պալատ’ Սենատի նման’ ընդգրկելով նաև սփյուռքահայերի, քանի որ մենակ հայաստանաբնակներով չենք կարող դիմագրավել ռեալ մարտահրավերներին»,- նշեց Սադոյանը և հավելեց’ «Մանր-մունր պաշտոններ ունենալու խնդիր դնելով’ հարց չի լուծվի»:
Ա. Սադոյանի կարծիքով, այսօր հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կարողություններն ու հաջողությունը, պետք է առաջարկել նրան ստեղծել միասնական ճակատ’ Հայաստան-Սփյուռք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում