Ասույթներ մեր մեծերի կողմից
Նմանատիպ
Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով, իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:
Հ. Շիրազ
Ցեղի ոգին միակ ուժն է, որի առաջ անզոր են բոլոր ուժերը:Արիությունն է այն արժեքը, որով ժողովուրդները գնում են իրենց անկախությունը:
Գ. Նժդեհ
Զգացնել տուր թշնամուտ,որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Գ. Նժդեհ
Հոգեբանական գերադասությունը՝ բարոյական ուժը, այսօրվա մեր դրության մեջ կարող է ապրեցնել մեզ:ՈՒրեմն ճանաչենք այն՝ որպես մեկ ընդհանուր Աստվածություն, լինենք ուժեղ՝ արևի տակ մեր տեղն ու գոյության իրավունքը պահպանելու համար:
Գ. Նժդեհ
Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց:
Ստ. Զորյան
Տաղանդը գործ ունի սովորականի հետ, հանճարը՝ բացառիկի:Տաղանդը զգուշանում է, հանճարը՝ խիզախում:Այնտեղ, ուր տաղանդը կանգ է առնում իբրև վերջին սահման, հանճարն սկսում է:
Դ. Դեմիրճյան
Հայրենիքը՝ այդ մայրն է,-նրա սար ու ձորը՝ մայրական դիմագծերն են, ով չի նսիրում իր հայրենիքը, և ընդհակառակը, ով չի սիրում մայրենի լեզուն, նա չի սիրում իր մոր խոսքը:
Ավ. Իսահակյան
Մարդ կարող է թափառել աշխարհի ամեն կողմերը, օտար երկրներ, ուրիշ ժողովուրդների մեջ, իբրև ճանապարհորդ, ուսումնասիրել և այլն, բայց հայրենիքը այդ նրա տունն է, իր հայրենի, պապական օջախը:
Ավ. Իսահակյան
Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել:Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք որ մեր ժառանգության մածագույն գանձը մեր լեզուն է:
Պ. Սևակ
Հայոց լեզուն. որքան ավելի եմ զբաղվում նրանով, ինձ թվում է ճոխություն, հրաշք և ոսկու հանք, որքան մշակում եմ այնքան զտվում է և շողշողում, որքան գույներ ուներ և արտահայտչական հնարավորություններ:
Նար-Դոս
Բավական չէ ազգասեր և հայրենասեր լինել, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել պետք է սիրել, պաշտել, օգտվել, հարազատ մոր հարազատ լեզուն, այն սերը միայն կբանա միայն մեր առջև լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը, և քաղցությունը:
Ղ. Աղայան
Եթե ոչ մի բան հիմք չլիներ ապացուցելու համար, որ Հայաստանում գոյություն է ունեցել մի հնագույն, քաղաքական և մտավոր տեսակետից ինքնուրույն յուրահատուկ և ինքնատիպ նախնական մշակույթ, ապա դրան ցայտուն և կենդանի կռվան կարող է հանդիսանալ այդ երկրի լեզուն:
Խ. Աբովյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում