Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր հետևողական, լուրջ, սահմանադրական ծրագիրն ուժի մեջ է»

Այսօր Ազատության հրապարակում Բաց քաղաքացիական խորհրդի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժամանակը եկել է, որ «նրանք մտածեն, թե մենք ինչ ենք անում, ոչ թե մենք մտածենք, թե նրանք ինչ են անում»:

«Մեր հետևողական, լուրջ, սահմանադրական ծրագիրն ուժի մեջ է, և պայքարը շարունակվում է հանդարտ, զգույշ, ձնագնդիկի նման առաջ ենք գնում»,- ավելացրել է նա:

Ըստ Հովհաննիսյանի, սա ոչ թե շախմատի խաղ է, այլ կյանքի, իրավունքի, հայրենիքի պայքար: «Դրա համար թող ոչ մեկը չկասկածի, որ մենք մեր պարզ հաղթանակի պայքարը տանելու ենք մինչև վերջ, և բոլոր աղբյուրներին մենք պետք է ուժ տանք»,- ընդգծել է նա:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Ազատության հրապարակում ինքն իր համակիրների հետ կդիտի Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղը ժամը 20:00-ին

Հետևեք մեզ նաև Telegram-ում