Երկրորդ խաղակեսն անհաջող է մեկնարկում. 0-1

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկին` 47-րդ րոպեին, կենտրոնում հայ ֆուտբոլիստները կորցրին գնդակը: Առիթից օգտվելով`չեխերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, իսկ Վիդրան գլխով բացեց հաշիվը:

Դրանից րոպեներ անց Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություն տեղի ունեցավ, 50-րդ րոպեին, դաշտ դուրս եկավ Արազ Օզբիլիսը` փոխարինելով Էդգար Մանուչարյանին:

Հանդիպումը շարունակվում է, եւ հուսանք, որ մեր տղաները չեն հուսահատվի եւ արժանի հակագրոհ կկազմակերպեն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում