Հայաստան-Չեխիա. 0-3

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպման երկրորդ խաղակեսի անհաջող մեկնարկը շարունակվեց: 69-րդ րոպեին մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, գտնվելով բավականին նպաստավոր դիրքում, չհասավ գնդակին: Այնուհետեւ չեխերը զարգացնելով հաջողությունը` 81-րդ րոպեին երկրորդ անգամ գրավեցին Բերեզովսկու դարպասը: Կրկին գոլի հեղինակ դարձավ Մատյու Վիդրան: Սակայն այս ամենով Հայաստանի հավաքականի խնդիրները չվերջացան և խաղի վերջին րոպեին մեր թիմի դարպասում հայտնվեց նաև երրորդ գնդակը:

Այսպիսով, աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում