Ադրբեջանը կրկին զինվոր կորցրեց

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ մարտի 26-ի կեսօրին ադրբեջանական բանակում զոհվել է պայմանագրային զինծառայող Մեհման Սադըգովը:  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահվան փաստը:

2013 թ-ի առաջին երեք ամիսների ընթացքում ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 23 զինծառայող, որոնցից 4-ը զոհվել են վերջին տասը օրերի ընթացքում, 14 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում