Մենք կհանդիպենք, կքննարկենք, և ժողովուրդը դա կտեսնի. Ր. Հովհաննիսյան

Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. «Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք փետրվարի 18-ի ժողովրդի աննախադեպ հաղթանակն արձանագրենք»: 

Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նաև նշեց, որ այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկվել է Սերժ Սարգսյանին, նվազագույն շեմն է իրենց համար, և եթե որևէ կետ հանվի, ապա պետք է մեկ այլ համարժեք առաջարկով լրացվի:

«Ժառանգության» առաջնորդը ևս մեկ անգամ նշեց, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ փակ կամ բաց ձևաչափով’ հրապարակում կամ մոտակա սրճարանում, անգամ ուղիղ եթերով:«Մենք կհանդիպենք, կքննարկենք, և ժողովուրդը դա կտեսնի, ես կարծում եմ՝ դասեր քաղելով արձանագրությունը պետք է լինի մեր ձեռքում»:

Հովհաննիսյանը ի պատասխան Սերժ Սարգսյանին նշեց, որ նամակը հում չէ, չարախոսներին, ովքեր սա երեք կամ 8 պաշտոնի առաջարկ են ներկայացնում՝ «սխալ է, ընթերցեք համալիր ծրագիրը. այդտեղ կա իշխանության և ժողովրդի միջև պատասխանատվության կիսում»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հանրային շահը գտնվում է Ազատության հրապարակում, և այն չի կարելի բացարձակացնել: Սարգսյանի ձայների մեծ մասը կեղծիքի, ստի վրա են հիմնված:

«Ես անում եմ ամեն ինչ որպես հանրային շահի սպասավոր որևէ գործարք չի լինելու, կամ կլինեն արտահերթ ընտրություն, կամ գործող իշխանության դե ֆակտո կիսում ժողովրդի հետ: Եթե կան առաջարկներ Սերժ Սարգսյանի կողմից ես դեմ չեմ:

Մինչև հիմա բանակացություն չկա, եթե իշխանությունը ցանկանա մեկնարկել ես պատրաստ եմ և մտավախություն չունեմ, որովհետև փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթել է»,-ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում