Հայ գուսանական երգեր. «Սարեր կաղաչեմ»
16/05/2017 16:26
Նմանատիպ
Սարե՛ր, կաղաչեմ, իջեք՝ ցածրացեք,
Գնում եմ յարիս, մի ճամփա բացեք,
Աստված կսիրեք, ճամփես մի՛ք կապի՝
Շատ եմ պապակել, սիրտս կշտապի:
Ձեր փեշին թոշնած տերևի նման,
Ընկած եմ վաղուց անհույս, անգյուման,
Թույլ տվեք անցնիմ էրթամ յարիս մոտ,
Բալքի մեկ տեսնիմ՝ չմեռնեմ կարոտ:
Կարոտ, ա՛խ, կարոտ, ջիգյարըս յարոտ,
Հե՛յ, ճամփես չաթին, փշոտ է, քարոտ.
Ջահել հասակից սիրեցի նրան,
Բայց նամարդ մարդիկ խլեցին տարան:
Խլեցին տարան, արևըս սևցավ,
Բաժին աշխարհքըս վերանա դարձավ,
Ապրում եմ, համա ապրումներ չունիմ,
Էլ ուրիշ մեկին սեր-սավդա չունիմ:
Շերա՜մ, սեգ յարիդ սիրտն է սառել,
Էլ ի՞նչ ես իզուր փարվանա դառել,
Չոքել կաղաչես սարին ու քարին,
Ուրիշն է տիրել քո սիրած յարին:
Գուսան Շերամ
Կատարում է Նորայր Մնացականյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում