ՊՆ կնշի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձը

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից Խորհրդային միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ մարտի 28-ին և 29-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

Մարտի 28-ին, ժամը 12.00-ին – մեծարման ու ծաղկեպսակադրության արարողություն Նելսոն Ստեփանյանի կիսանդրու մոտ (նախկին Կիրովի անվան զբոսայգու տարածքում):

Մարտի 29-ին, ժամը 15.00-ին – հանդիսավոր միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ, Երևանի Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվը, ՀԿ-ների, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում