Մի խեղաթյուրեք իմ խոսքը. Ր. Հովհաննիսյան

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, ասաց թե ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները, իսկ եթե «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հարմար գտնի, ապա կպատասխանի Արզումանյանին:

«Մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է և ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար: Մեր առաջարկը ևս մնում է ուժի մեջ»,-ասաց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում