«Քեզանից հետո». Արփի Սիրադեղյան

«Քեզանից հետո». Արփի Սիրադեղյան

Քեզանից հետո ես մի նավ անզեն
Բացված ծովակում լուռ նավարկում եմ:
Քեզանից հետո աշխարհը պարզկա,
Աչքերս բացված, կոպերս թաց են:

Քեզանից հետո կամքս անպարտ է,
Հոգիս հպարտ է, ճամփաս` անթերի:
Քեզանից հետո այստեղ` անտարբեր,
Լուռ ու տարբեր են. աչքերս թերի:

Արփի ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

15.09.2016.

Հետևեք մեզ նաև Telegram-ում