Հենրիխ Մխիթարյանը Լիվերպուլի գլխավոր նպատակն է

Անգլիայի տիտղոսակիր ակումբներից «Լիվերպուլը» մտադիր է այս ամռանը լրջորեն ամրապնդել կազմը և նախատեսում է հրավիրել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Sportbox.ru-ի տեղեկություններով՝ Անգլիայի 18-ակի չեմպիոն «Լիվերպուլը» Հենրիխին համարում է ամառային տրանսֆերային պատուհանի թիվ մեկ նպատակը։ Նշվում է, որ բանակցությունները կսկսվեն ապրիլ-մայիս ամիսներին։ Բացի «Լիվերպուլից» Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում