Իսրայելը կրկին բացել է Գազայի հետ սահմանը

Իսրայելը ամբողջությամբ  բացել է Գազայի հետ սահմանը:Նախորդ շաբաթ Բարաք Օբամայի Իսրայել այցի կապակցությամբ Պաղեստինի կողմից հրթիռակոծվել էր Իսրայելի հետ սահմանը: Հարավից արձակված հրթիռները վնաս էին հասցրել, սակայն զոհեր չեղան: Հրթիռակոծությունը ստիպեց Իսրայելին փակել սահմանը: Այժմ Գազայի հետ սահմանը բաց է առևտրային ու հումանիտար բեռների համար, սակայն ձկնորսների համար սահմանափակումները պահպանվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում