«Արտավազդ» 2013 մրցանակաբաշխությունը գտավ իր տերերին (Տեսանյութ)

Ամփոփվեց «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Թատրոնի միջազգային օրվա ավարտը` մարտի 27-ը, տրվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությամբ:

Այս տարի այն նվիրված էր հայ թատրոնի մեծագույն դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: Թատերական կարևորագույն միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Բացման խոսքից հետո նախ Վահրամ Փափազյանի անվան մրցանակի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը, որից հետո հանձնվեցին անվանակարգային «Արտավազդ» -ները:

Լավագույն կին դերակատար
Լուիզա Ղամբարյան («Ռոմանտիկ կոմեդիա»/Ֆիբի Գրեդդակ/ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն )

Լավագույն տղամարդ դերակատար
Դավիթ Հակոբյան («Կարոտ»/Առաքել/Հ.Մալյանի անվան թատրոն) Երվանդ Ենգիբարյան («Բադի որսը» /Զիլով/ Կ. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար
Սերգեյ Թովմասյան («Հացի խնդիր» /Մարգար/ Համազգային թատրոն

Լավագույն երիտասարդ դերասանուհի
Անի Գրիգորյան («Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» /Երկրորդ դերասանի դերում/, Երևանի Կամերային պետ. թատրոն

Լավագույն երիտասարդ դերասան
Արմեն Մարգարյան («Կրքոտ հաշվետվություն» /Ադի/, Կամերային երաժշտական թատրոն, «Երկուսը ճոճանակին»/Ջերի/ Ուսանողական թատրոն
Իշխան Ղարիբյան («Վիրուս»/Ալեքսանդր/ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն

Լավագույն երիտասարդական ներկայացում
«Սկոտչ և Վիսկի»/Արշալույս Հարությունյան /Երևանի Կամերային պետ. թատրոն

Լավագույն երիտասարդ բեմադրիչ
Սամսոն Մովսեսյան / «Ալիսան հրաշքների աշխարհում»/ Երևանի Հ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

Լավագույն ներկայացում
«Աբգար դպիր»/Վահե Շահվերդյան/Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Մորգանի խնամին» /Ե. Ղազանչյան/ Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն

Լավագույն պիես
Սամվել Խալաթյան /« Պադամ, պադամ, պադամ…»/

Լավագույն ռեժիսուրա
Ալեքսանդր Գրիգորյան /« Բադի որսը» և «Ֆիլումենա Մարտուրանո»/Կ. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն
Հակոբ Ղազանչյան /« Նապոլեոն Կորկոտյան»/ Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն և «Վիրուս»/ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն

Երաժշտության լավագույն հեղինակ
Արամ Սաթյան /« Մորգանի խնամին»/Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն

Լավագույն սցենոգրաֆիա
Վահագն Թևանյան /« Ռոմանտիկ կոմեդիա»/ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և «Մորգանի խնամին»/Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար
Վիլեն Գալստյան
Դերենիկ Մարտիրոսյան
Հայկազ Երանոսյան
Սերգեյ Առաքելյան

Այս մասին հայտնում է HayNews.am լրատվական կայքը:

Տեսանյությում ձեզ ենք ներկայացնում  «Արտաազդ» 2013-ի լավագույն երիտասարդ բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման կադրերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում