Մեր մանկության խաղերը. «Արդար–մեղավոր»

Խաղացողներից մեկը գայլերի առաջնորդ (պետ) է ընտրվում, մյուսը՝ գառների: Կարող են խմբերին տարբեր անուններ դնել` կրակ ու ջուր, ոտք ու ձեռք… Երրորդ մասնակիցը դառնում է անուն դնող, որը մյուս բոլոր խաղացողներին անուններ է դնում քնած մոծակ, կորած մրջյուն: Անուններ դնելուց հետո անուն դնողը գնում նստում է գայլերի և գառների առաջնորդների մեջտեղում, որոնք, հերթով նրա «դուռը» ծեծելով, սկսում են հետևյալ երկխոսությունըգ

-Չը՛խկ-չը՛խկ:

-Ո°վ է:

-Գայլն եմ:

-Ի՞նչ ես ուզում:

-Ես քնած մոծակ եմ ուզում…:

Տրված անվան տերն անմիջապես գալիս է և նստում գայլերի ետևը: Ապա գառների պետն է դուռը ծեծում և հարցնումգ

-Չը՛խկ-չը՛խկ:

-Ո°վ է:

-Գառն եմ:

-Ի՞նչ ես ուզում:

-Ես ուզում եմ գգգկոտրած խաղալիք:

-Չկա:

-Ես ուզում եմ կորած մրջյուն…:

Կանչվածը գալիս, նստում է գառների պետի ետևը: Եվ այսպես պետերը երկխոսությունը կրկնում են մինչև վերջին անվանատերը, որից հետո 2 խմբի բաժանված մասնակիցները, իրար մեջք բռնած, շղթա են կազմում, սկսում են խմբերով իրար քաշել: Որ խմբին որ հաջողվում է շղթան կտրել և մասնակցին քաշել իր կողմ, այդ խումբը ճանաչվում է հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում