Ռեալի երկրպագուները խնդրում են Մոուրինյոյին չհեռանալ
28/03/2013 17:10
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆան-ակումբներ որոշել են աջակցություն հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին հայտնում է AS-ը:
Այդ նպատակով երկրպագուները մտադիր են Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Լևանտեի» հետ հանդիպումից կես ժամ առաջ քայլերթ կազմակերպել Մադրիդում: Քայլերթը կսկսվի մետրոյի Nuevos Ministerios կայանից և կհասնի մինչև «Սանգտիագո Բերնաբեու»: Արքայական ակումբի երկրպագուները ցանկանում են, որպեսզի պորտուգալացի մասնագետը շարունակի աշխատանքը թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում