AM | RU
USD
EUR
RUB

Թբիլիսիում բացվել է տարածաշրջանային Էներգետիկ գագաթնաժողովը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

 

Թբիլիսիում բացվել է տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են հարցեր՝ կապված տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքի հետ, որն անհրաժեշտ է առեւտրի աջակցման եւ էլեկտրաէներգիայի անվտանգ մատակարարման համար: Եվրոպական էներգետիկական միավորման ղեկավարման ներքո նախատեսված բարեփոխումներին նվիրված միջոցառումը բացել Է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: «Տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը էլեկտրաէներգիայի անդրսահմանային առեւտրին նվիրված գագաթնաժողովի եւ անցյալ տարի անցկացված միջոցառումների շարունակությունն է»,- նշել Է նա:

Միջոցառմանը մասնակցում է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դեսպանները, Վրաստանի կառավարության, մասնավոր ու պետական Էներգետիկական ընկերությունների, միջազգային կազմակերպությունների եւ գիտական շրջանների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովին Հայաստանից մասնակցում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Գագաթնաժողովին խոսել եմ էներգետիկ զարգացման համար տարածաշրջանային առևտրի կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ անհրաժեշտ է երևան բերել արգելքները, որոնք խոչընդոտում են միջսահմանային առևտրին: Ես նաև ներկայացրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը, ձեռբերումները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ներդրումային ծրագրերը, շուկայի ազատականացման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հայկ Հարությունյանը:

Գագաթնաժողովի շրջանակներում, մասնավորապես, քննարկվելու են ենթակառուցվածքային գերակայությունների որոշման եւ ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Ինչպես նշում Է Sputnik-ը, միջոցառումն անցկացվում Է Վրաստանի Էներգետիկայի նախարարության, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Կառավարում զարգացման համար» նախագծի (G4G) եւ Արեւելյան գործընկերության երկրներում Էներգետիկայի ոլորտի զարգացման Եվրամիության ծրագրի՝ EU4Energy-ի աջակցությամբ:

Լրահոս
2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan