Ավանդական ջահերով երթ ապրիլի 23-ին. քաղաքապետարանն արտոնել է

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը այս տարի եւս, ինչպես ամեն տարի, Երևանում ջահերով երթ կանցկացնի ապրիլի 23-ին, երեկոյան: 

Այսօր Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կայացրած որոշմամբ, ի գիտություն է ընդունվել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կողմից ապրիլի 23-ին ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում հավաքի և ժամը 20.30-ից Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի փողոց -Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով ջահերով երթի անցկացում, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում