«Դեռ կհանդիպենք մեր աշնան այգում». Արփի Սիրադեղյան
27/05/2017 16:58
Նմանատիպ
Դեռ կհանդիպենք մեր աշնան այգում
Հուշե թելերը թերթելու անձայն:
Ուր տերևները լուռ պար են բռնում,
Զրույցն անավարտ կերտելու համար:
Հեռու իրարից հոգով և մարմնով
Կհյուսվեն հուշերը մեր պատկերներում
Ու կնկարեմ ես աշնան քամուց,
Քո դեմքն անավարտ, իմ հեռուներում:
Վրձնով իմ գունեղ կկենդանացնեմ
Հուշե թելերի կծիկը մոլոր,
Տերևներ գունեղ ես կորոնեմ,
Նկարիչ դարձած մեր աշնան այգում:
Արփի ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում