Ր. Հովհաննիսյանի կողքին է Գուրգեն Արսենյանի նախկին խորհրդականը

«Հրապարակը» գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է նաև երբեմնի ԼԴԿ ղեկավար, Լոռու նախկին մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի տեղակալ Վիգեն Խաչատրյանը, որի անունը կապվում էր ԲՀԿ քաղաքապետացու Գուրգեն Արսենյանի հետ: Վիգեն Խաչատրյանը նրա խորհրդականն էր, երբ ՄԱԿ-ը ԱԺ-ում էր: Արդյո՞ք ինքն այլևս չի սատարում Արսենյանին: ««Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած աշխատանքն ու պայքարը ես կարևորում և համակրանքով եմ վերաբերվում, սակայն խոր ինտեգրում պետք չէ որոնել այդ ամենում: Գուրգեն Արսենյանի մասին ես ունեմ բավականին դրական կարծիք և անհրաժեշտության դեպքում սատարելու եմ իրեն’ իմ համեստ կարողությունների շրջանակում»,- ասել է Վ. Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում