Ազատության հրապարակը ուժեղացված հսկողության տակ է

«Իրավունք»-ը «Բամբասանք» բաժնում գրել է. «Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրի ՝ ի հայտ են եկել օպերատիվ տվյալներ, որ մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում: Ու ըստ այդ տվյալների, ծրագրավորողները ոչ թե «բարևականների» միջավայրից են, այլ «Սիվիլիթասին» մոտ կանգնած, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստներ»:
Թերթի աղբյուրի տեղեկացմամբ ՝ այդ պատճառով Ազատության հրապարակն արդեն իսկ վերցված է իրավապահների ոչ պաշտոնական ուժեղացված հսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում