Հանրապետության բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 06.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը կայքը, կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար’ անվաշղթաների կիրառման դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում