AM | RU
USD
EUR
RUB

Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգումը նախատեսված է ավարտել հոկտեմբերին

 

Լոռու մարզի Օձուն գյուղի VI դ. Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքը նախատեսված է ավարտել հոկտեմբերի 5-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ աշխատանքները պատշաճ կարգով և որակյալ իրականացվում են:

«Աշխատող մասնագետները բավական փորձառու են: Նրանցից շատերը այլ երկրներում աշխատելու առաջարկներ են ստացել, սակայն նախընտրեցին մնալ հայրենիքում և իրենց նպաստը բերել Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Շատ փորձառու վարպետներ ունենք` Համլետ Հակոբյան, Դերենիկ Հակոբյան, Թադևոսյան եղբայրներ, Գեղամ Մուրադյան, Գարեգին Մանուկյան և այլք: Բանվորական ուժը գյուղից է»,-ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Վերականգնման աշխատանքները սկսվել են ապրիլի 4-ից: Նախատեսված է վերականգնել եկեղեցու արտաքին բաց սրահների բոլոր 6 կամարները, որոնք քանդվել էին անցած դարի 80-ական թվականներին, վերականգնել պատերը և քիվերը: Բոլոր պատուհաններին կտեղադրվեն նոր փայտե շրջանակներ և քարե լուսամուտագոգեր՝ պատրաստված հնագույն նախատիպերի օրինակով: Վերականգնողները ձեռք են բերել ներարկման արդյունավետ նյութեր, կարանախցումների համար օգտագործվում է բարդ կրաշաղախ: Տաճարի շուրջը նախատեսվում է կառուցել ջրահավաքման և ջրահեռացման համակարգ: Աշխատանքներն իրականացվում ե! ն Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծի համաձայն: Այս փուլում 63 մլն դրամի աշխատանքներ են նախատեսված:

«Նախատեսված է Հյուսիսային կամարակապ սրահը վերականգնել Հարավային կամարակապ սրահի նիշին համահունչ: Աշխատանքները բավական լավ իրականացվում են, պարզապես իմ ցանկությունն է, որպես գործող եկեղեցի, սրահներն ամբողջացվեն, որպեսզի պրակտիկ օգտագործվեն: Ցանկալի կլիներ, որ այս փուլից հետո աշխատանքների ևս մեկ փուլ լինի և սրահներն ամբողջացվեն»,-ասաց նա:

Եկեղեցու վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը կատարում է բարերար Մովսես Ձավարյանը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լևգուկ» ընկերությունը:

Քահանան տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ եկեղեցու որևէ հատված փակված չէ:

«Եկեղեցու գործունեության ոչինչ չի խոչընդոտում: Մենք օրական 150-200 օտարազգի այցելուներ ենք ունենում: Փորձառու վարպետների միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն ունեն մասնակցել տեղում մաստեր կլասի, տեսնել, թե վարպետն ինչպես է ձեռքով վերականգնում»,-ավելացրեց Վրթանես քահանա Բաղալյանը:

Օձունի Սբ Աստվածածնի վերականգնման նախորդ՝ առավել մասշտաբային փուլն ընթացել է երեք տարի և հաջողությամբ ավարտվել 2014 թ.: Վերականգնվել է գմբեթն իր նախնական տեսքով և խաչով հանդերձ, հիմնովին ամրացվել են պատերը: Այս աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են VI դ. զարդանախշերի դրվագներ և կղմինդրի նմուշեր: Մասնագետների կարծիքով, վաղմիջնադարյան հայոց ճարտարապետության գլուխգործոցն այսպիսով փրկվել է հնարավոր ավերումից:

Լրահոս
Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Սևանի հիմնախնդիրը «գցել է ոտքին». Վ. Վարագյան Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել. նիստը կշարունակվի վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան» ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմն աշխատավարձի 75%-ի չափով պարգևատրվել են Վարչապետը փոխել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչին Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը․ հայտարարություն ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (Տեսանյութ) «Փաստինֆո». Փաշինյանի հեռացման մեկնարկը կտրվի հոկտեմբերի 8-ի հանրահավաքով. Նարեկ Մանթաշյան ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր Վարչապետը զբաղված է հեքիաթների նոր ժողովածուով. գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին. Աշոտյան Ֆրանսիացի քաղաքապետ․ Բավական է, Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում ՊՆ. Նոյեմբերի 16-ից 20-ը կանցկացվի «Շանթ» զորավարժությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. մանրամասներ ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անում Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ Սպասեք մի երեք–չորս ժամ և ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ համայնքների բնակիչների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ Երևանում անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մարզերում՝ հակառակը Իշխանությունը պետք է մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան Այդպիսին են այսօր Հայաստանը ղեկավարող բոլշևիկները, ովքեր թույլ են տալիս, որ իրենց վրա «ոտքեր սրբողները» հեռանան երկրից. Դավիթ Խաժակյան Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացանում բողոքի ցույցերը. «Մեդիա պաշտպան» Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում, այլ թեկնածուի ևս չի առաջադրի Ի՞նչ փոփոխություններ են սպասվում անշարժ գույքի շուկայում. ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին Այսօրվա հոսանքազրկումների մասին Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ «Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ... Մոսկվա-Երևան ևս երկու չվերթ կիրականացվի Երկրաշարժ՝ Շիրակի մարզում «Ժողովուրդ»․ Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին «Հրապարակ»․ Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan