Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարարի հետ

Մարտի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին եւ տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին Կանադայի ներդրումների ծավալների ընդլայնումը Հայաստանում եւ շեշտեցին հայ-կանադական առեւտրատնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությունը հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծեցին ՀՀ դեսպանության եւ Կանադայի պետական ապարատի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը:

Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում