ՀՀ-ում կա խոսքի ազատության առաջխաղացում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացնելով 2012 թ. ՄԻՊ-ի տարեկան զեկույցը’ հայտնեց, որ խոսքի ազատության, իրավունքների պաշտպանության և դրա վերաբերյալ արձագանքի առումով Հայաստանում 2012 թ. ընթացքում գրանցվել է դրական առաջընթաց:

Սա բնավ չի նշանակում , թե խնդիրները քիչ են. կան չլուծված ու նոր առաջացած խնդիրներ:
136 էջից բաղկացած զեկույցում ներկայացվում է 22 պետական մարմիննների աշխատանքը, որոնք այս կամ այն կերպ ազդում են հասարակության իրավունքների պաշտպանության վրա: ՄԻՊ-ը առանձնացրել է 148 համակարգային խնդիր, որոնք ազդում են բոլորի վրա:
«Հիմա արդարադատության նախարարությունը մշակում է գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի այս բոլոր խնդիրները: Թե որքանով լավը կլինի այդ ծրագիրը, մենք առաջիկայում կասենք, նախագահի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական մարմին, որի կազմում լինելու է ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը»,- ասաց նա:
Կ. Անդրեասյանի խոսքով’ նախագահի ընտրությունների մասին իրենց զեկույցը պատրաստ է, այն կհրապարակվի ապրլիլի 2-ին, Գյումրիում ՄԻՊ գրասենյակի բացման մեկ տարվա միջոցառմանը:
«Այնտեղ կհրապարակվի արտահերթ ընտրական զեկույցը, և հաշվետվություն, ինչ խնդիրներ ենք տեսել նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում