«Արմավիա»-ն դադարեցնում է չվերթները

«Արմավիա» ավիափոխադրողն ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները։ Այս մասին ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որի մի մասը ներկայացնում ենք ստորև.

«Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, և մաղթում է նրանց հաջողություն»։

Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն հիմնադրվել է 1996 թվականին, իսկ թռիչքներ իրականացնել սկսել է 2001 թվականից՝ իր ակտիվում ունենալով միայն 1 ինքնաթիռ: 2003-ին ավիաընկերությունը ձեռք է բերել ևս 3 ինքնաթիռ, 2006-ին՝ 7 ինքնաթիռ, իսկ մեկ տարի անց՝ 2007-ին՝ արդեն 14 ինքնաթիռ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընկերությունը գործել է 12 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում