Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսվի ապրիլի 7-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում գրանցեց մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր 7 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: Այսպիսով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին և կավարտվի մայիսի 3-ին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն’ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը», Հայ Ազգային կոնգրեսը, Հ.Յ. Դաշնակցությունը, «Առաքելություն»-ը և «Բարև Երևան» դաշինքը (Ժառանգություն):

Քաղաքական ուժերին հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը, ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, կսահմանվի ապրիլի 1-ին կայանալիք նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում