«Ես թաղում եմ իմ խիղճն ու օրենքները». Արթուր Հայրապետյան

Վերջում կդրոշմեմ մի համբույր
Քո մութ, սևափրփուր շուրթերին,
Անմռունչ… պաղ երկնքի մեջ
Աչքերդ լուռ, կարցունքոտվեն…
Ես քեզ մի անուն տվեցի ու անցա.
Իմ հրաշք ու պոռնիկ…
Ես թաղում եմ խիղճն իմ ու օրենքները
Արթնանում երազի մեջ` տաք ու ծանր,
ՈՒ սաղարթների մեջ մռայլ,
Թաղում եմ մարմարակերտ ավազների մեջ
Իմ մի քանի գլուխներն ու ազնվությունը
Հեռանում սիրով… երջանկությանն այդպես էլ չհավատալով…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում