Ո՞ւմ է պատկանում Ազգային Ժողովի ամենաինքնատիպ սենյակը

«Հրապարակն» արդեն գրել էր, որ ԱԺ-ում ամենա-նանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է, ամենաճոխն ու ռոկոկոն’ գեներալ Մանվելինը, սակայն ամենաինքնատիպը Գագիկ Ջհանգիրյանինն է, որն աննախադեպ է հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ:

Ահավոր «համեստի մեջ» այդ սենյակի դռները երբ բացում ես, հայտնվում ես մթության մեջ. անմիջապես դեմքիդ են հպվում ծանր-մուգ վարագույրները. դռնից ընդամենը հիսուն սանտիմետր հեռու, վերեւից դրանք իջնում են ստալինյան ժամանակների յուրօրինակ ոգով եւ նույնքան յուրօրինակ «շարմ» հաղորդում սենյակի ծայրում, սեղանի հետեւում ակնոցներով նստած Գագիկ Ջհանգիրյանին:

Հարցին’ ինչո՞ւ այդպես, Ջհանգիրյանն ասաց. «Այդպես ցանկացանք. բոլորի ամեն ինչը թողել, եկել-հետաքրքրվում եք իմ վարագույրո՞վ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում