Ադրբեջանում քաոսային իրադարձություններ են տեղի ունենում. Ռ. Գուլիև

«Դիմակայությունը կանխելու ունակ ուժեր, կարելի է ասել, չկան: Ոչ իշխանության մեջ, ոչ ընդդիմության, ինչն էլ վտանգավոր է: Նման քաոսային գործողություններ չպետք է տեղի ունենան, հարկավոր է կանխել դա: Սակայն իշխանության ընտրած ճանապարհով դա հնարվոր չէ անել:

Իշխանության ռեպրեսիվ մեթոդները 100 տոկոսով կհանգեցնեն դիմակայության խորացման և երկրում կարող է անկառավարելի քաոսային վիճակ ստեղծվել: Դա շատ վտանգավոր է»: Այդ մասին «Ռադիո Ազադլիգին» տված հարցազրույցում հայտարարել է ամենահայտնի ադրբեջանցի վտարանդի քաղաքական գործիչ, ադրբեջանական խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նախկին բարձրաստիճան պաշտոնյան կանխատեսում է, որ այս իրավիճակը ցանկացած պահի կարող է անվերահսկելի դառնալ:

«2012 թվականից ի վեր Ադրբեջանում քաոսային իրադարձություններ են տեղի ունենում: Տարբեր շրջաններում, այժմ արդեն նաեւ Բաքվում, բողոքի ակցիաներ են լինում: Իշխանության հանդեպ հավատն այն աստիճան է կորսված, որ բնակչության բավական մեծ մի զանգվածի մոտ ատելություն կա կառավարության նկատմամբ: Ամենավտանգավորը, սակայն, այն է, որ այդ քաոսային գործընթացները առաջնորդ չունեն: Այդ ամենի վերջը կարող է մեծ պայթյուն լինել: Խոսքը նախեւառաջ Բաքվի մասին է», – նշում է Գուլիեւը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում