«Արմավիան» չի կատարում խոստումը

«Արմավիան» չվերթը պետք է դադարեցներ ապրիլի 1-ից, սակայն երեկ և այսօր չեն իրականացվել Երևանից դեպի Ռոստով, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դուբայ, Կրասնորդար և հակառակ ուղղությամբ չվերթները: 

«Արմավիա»-ի աշխատակիցները պնդում են, որ չվերթները չեն իրականացվում օդաչուների գործադուլի հետևանքով:

Ընկերությունում աշխատակիցներին վստահեցրել են, որ աշխատավարձը  կտան, սակայն դեռ չեն վճարել:

Աշխատակիցները բողոքում են, որ ընկերությունում միշտ եղել են խնդիրներ վճարման հետ կապված: Նրանք պնդում են, որ կամ չեն վարձատրվում կամ էլ ուշացումներով են վարձատրվում: 

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան» ռուսական ընկերություններին մոտ 54,2 միլիոն ռուբլու ժամկետանց պարտք ունի: «Զվարթնոց» ընկերությանն էլ Արմավիան 5.5 մլն դոլարի պարտք ունի: Օդանավակայանից ասում են, որ կգործեն այնպես, ինչպես սահմանում է օրենքը:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ փաստաբանների պալատի անդամ Հրաչյա Աբրահամյանը հայտնել է, որ հարցը կարգավորվում է «Սնանակության մասին» օրենքով և Քաղաքացիական օրենսգրքով: Սնանկ ճանաչելու հայցով կարող է դիմել թե Արմավիան, թե պարտատերը:
Փաստաբանական գործունեության ընթացքում Աբրահամյանը եկել է համոզման, որ այս առումով դատական համակարգը անարդյունավետ է գործում: «Ամիսներ, տարիներ է տևում երբեմն պրոցեսը: Երբեմն վճիռը պահանջողի օգտին լինելու դեպքում հնարավոր չի լինում հասնել արդյունքի: Երբ պետք է գումար բռնագանձվի հօգուտ պահանջողի, ընկերությունն ասում է գումար չունի, և հարցն այդքանով վերջանում է, այս դեպքում օրենքն անզոր է, բացառությամբ մի դեպքի, երբ միջոցները փոշիացրել է արհեստական ճանապարհով, ինչը ապացուցելը շատ դժվար է»:
«Սնանկության» մասին օրենքի համաձայն, պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ու սնանկության գործերը քննում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը:
Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է.
. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները
բավարարվում են հետևյալ հերթականությամբ’

առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.
երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար’ համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.
երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.
չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը.
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ:
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ’ բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.
վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:
2. Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցել ընդդեմ լուծարման հանձնաժողովի:
3. Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի’ ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
4. Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում