Մահացել է ՌԴ ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը

72 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը, այդ մասին հայտնում է «Էխո Մոսկվին» Մոսկվայի մշակությի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովիը:

Դերասանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել: 2013թ. հունվարից նա բուժվում էր Ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտում, իսկ մարտի 5-ից գտնվում էր վերակենդանացման բաժնում:

Զոլոտուխինը նկարահանվել է շուրջ 80 սովետական և ռուսական ֆիլմերում: Հատկապես մեծ ճանաչում ստացավ նա «Բումբարաշ» ֆիլմից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում