Թուրքերը փորձարկել են սեփական արտադրության տանկը

Թուրքական արտադրության առաջին տանկը հաջողությամբ անցել է մարտական փորձարկումները, տեղեկացնում է CNNTurk-ը:

«Ալթայ» անունը կրող հրասայլը պատրաստվել է Թուրքիայում և վերջին ամիսներին անցնում էր ավարտական մարտական փորձարկումները:

«Ալթայը» ձմռանը փորձարկվել է Սարիղամիշում, որտեղ եղանակային պայմանները բավական խիստ են: Փորձարկումը, ըստ թուրքական կողմի, հաջող է անցել:

Թուրքական տանկը կսկսի սերիական արտադրությունը 2014 թվականի սկզբին, իսկ նախագծի վրա աշխատանքները սկսվել էին 2007 թվականին:

Նշենք, որ «Ալթայը» հիմնական մարտական տանկ է, որը նախագծել է թուրքական «Օթոքար» ընկերությունը’ Թուրքիայի զինված ուժերի պատվերով: Տանկը կրում է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի անունը: Նախագիծը գնահատվել է 500 մլն դոլար: Առաջին խմբաքանակով նախատեսվում է ստեղծել 250 օրինակ «Ալթայ»:

Թուրքական տանկը ստեղծողները մեծ ծավալներով օգտագործել են հարավկորեական K2 տանկում կիրառված տեխնոլոգիաները և լուծումները:

Տանկի մոտավոր արժեքը կազմում է 5,5 մլն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում