Սյունիքի մարզպետը չեկավ ժամադրության, փոխարենը` մի քանի սադրիչ ուղարկեց.Րաֆֆի Հովհաննիսյան

Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Կապանում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ Կապանի քաղաքապետը չի կատարել իր խոստումը և չի եկել հրապարակ:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը ժամադրել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին :

Շարունակելով խոսքը’ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե մարզպետը չեկավ ժամադրության, փոխարենը’ մի քանի սադրիչ ուղարկեց Կապանի կենտրոնական հրապարակ. « սադրիչը, ոստիկանը չեն կարող գործ ունենալ, ժողովուրդը հաղթանակ է տարել փետրվարի 18-ին և ժողովուրդն էլ գործելու է»,- ասաց նա:

Նշենք, որ Կապանում հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցները հարցեր են ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին, որոնց վերջինս չի պատասխանել: Զայրացած ժողովուրդը պահանջել է, որպիսի Րաֆֆին հեռանա: 

Նկատենք, որ մինչ այդ ոստիկանները բարձրախոսով հայտարարում էին, որ հավաքն արտոնված չէ, և մասնակիցները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ուղևորվեց Գորիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում