Ադրբեջանական բանակում զինվորը կրակել է ծառյակից ընկերոջ վրա

Ադրբեջանի զինված ուժերում զինվորը գնդակահարել է ծառայակից ընկերոջը, ինչի հետեւանքով վերջինս ծանր վիրավորվել է: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գյորանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Նշվում է, որ զինվոր Սամիր Ալիեւը զենքը մաքրելու ժամանակ «անզգուշությամբ» կրակ է բացել եւ գնդակը դիպչել է նրա ծառայակից Թողրուլ Աբդուլլազադեին: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում