Ապրիլի 9-ին գործող իշխանությունները վերջապես սթափ գնահատական կտան ժողովրդի հաղթանակին. Րաֆֆի Հովհաննիսյան

Ապրիլի 9-ին գործող իշխանությունները վերջապես սթափ գնահատական կտան ժողովրդի հաղթանակին,-այս մասին այսօր սիսյանցիների հետ հանդիպման ընթացքում հայտնեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս հավաքվածներին կոչ արեց անպայման ներկա գտնվել ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին:

«Ով կփորձի խոչընդոտել Ձեր մուտքը Երևան, ով կփորձի փակել ճանապարհները, Ձեզ և ինձ հետ պետք է գործ ունենա»,-ասաց նա:

«Թող ոչ մեկը չխառնի. Ո´չ եկեղեցին, ո´չ բանակը, ո´չ Արցախը ժողովրդի այս անկախ զարթոնքի մեջ: Հանկարծ չփորձեն սպեցնազ ու շարասյուներ բերեն, մեր տղաները պետք է սահմանների վրա լինեն, զգուշացնում եմ, որ հանկարծ որևէ մեկը չկանգնի ժողովրդի արդար ճանապարհի առաջ: Մեր ժողովրդի դեմ այլևս խաղ անել չկա»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում