Շ. Քոչարյան. Հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա
01/04/2013 20:23
Նմանատիպ
Ապրիլի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշեց, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։
Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրները, ընդգծվեց դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում