Ծեծ՝ հանուն ԲՀԿ-ի

«Հրապարակը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է’ նա այս պատճառով հայտնվել է ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ:

Երեկ տեղեկություն ստացանք, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել:

Նշենք, որ վերջինս կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեեւ ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում