Կոնգրեսի կարգախոսը հայտնի է

Երեկ Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ Հայ ագգային կոնգրեսը արդեն ընտրել է այն կարգախոսը, որով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Ընտրություններում Կոնգրեսի կարգախոսն է լինելու «Իշխանությունը քաղաքացուն»: Այսպիսով, 2013 թվականի մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերը կմասնակցեն հետևյալ կարգախոսներով. ՀԱԿ’ «Իշխանությունը քաղաքացուն», ԲՀԿ’ «Սկսենք Երևանից», «Փոխելու ենք», ՀՅԴ’ «Երևան, փոխիր Հայաստանը», «Ժառանգություն»’ «Բարև, Երևան», ՀՀԿ’ «Ավելի լավ Երևան»: ՕԵԿ-ը դեռ մտորում է իր կարգախոսի շուրջ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում