Ինչո՞ւ են սրվել երկու առանցքային գործիչների հարաբերությունները

«168 ժամ» թերթի տեղեկություններով, վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի’ ՀՀ Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները:

«Դ. Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ. Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: Թեեւ վերջերս նրանք միասին Սահմանադրական դատարանում պաշտպանում էին Սերժ Սարգսյանի շահերը, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության համակարգի այս երկու առանցքային գործիչներն իրար հետ պրակտիկորեն չեն շփվում:

Նույնիսկ օրեր առաջ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի տոնակատարությանը Հրայր Թովմասյանը չի մասնակցել’ չնայած այն հանգամանքին, որ եղել է հրավիրյալների ցուցակում»,- գրում է «168 ժամը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում