Ծառուկյանը՝ որպես պատգամավոր, պարտավոր է ներկա լինել երդմնակալությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա գտնվել երդմնակալության արարողությանը։
Իսկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է. «Այս պահին այդ մասին որևէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում։ Ծառուկյանը երկրում չէր, և նրա անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում