Լրատվության վարչության պետը նշանակվել է ոստիկանության կոլեգիայի անդամ

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով’ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամ է դարձել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Սա ՀՀ ոստիկանության պատմության մեջ առաջին անգամն է, երբ լրատվության, այսինքն’ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատող մարդը հայտնվում է այնպիսի կառույցում, որտեղ լրջագույն քննարկումներ են ընթանում’ կապված ոստիկանության համակարգի հետ»,-գրել է թերթը:

Ի դեպ, Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի 2010 թ. նոյեմբերի 12-ի հրամանով: Ահարոնյանը ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա ՀՀ ոստիկանության ակադեմիան’ ստանալով իրավագետի որակավորում: Ա. Ահարոնյանը ՀՀ ոստիկանության համակարգում է 1994 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում